ԿԻՆ: Հիվանդություններ
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
![Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am](up/article/big/file_63753_4044379.jpg)
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող հորմոնալ խանգարումն է: Այն կարող է ոչ ձվարանային անպտղության, ախտաբանական մազակալման և դաշտանային ցիկլի խանգարման պատճառ դառնալ:
Ձվարանների պոլիկիստոզը բազմապատճառային վիճակ է, որը զարգանում է ծանրաբեռնված ժառանգականության և շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների ֆոնին: Հիվանդությունն ուղեկցվում է անդրոգենների (տղամարդկանց սեռական հորմոններ) բարձր մակարդակով:
Ախտորոշումը կատարվում է արտաքին զննման (տղամարդկային տիպի մազակալում), ուլտրաձայնային հետազոտության (ձվարաններում բնորոշ փոփոխություններ) և լաբորատոր հետազոտությունների (տեստոստերոնի բարձր մակարդակ) հիման վրա:
Ձվարանների պոլիկիստոզի բուժման երկու մոտեցում կա. վիրահատական և կոնսերվատիվ: Կոնսերվատիվ բուժումն իրականացվում է հորմոնալ դեղորայքով։ Անհրաժեշտ է նաև ազատվել մարմնի ավելորդ քաշից:
Պտղաբերության կարգավորման համար կարող է կիրառվել դեղորայքային խթանում, ձվարանների լապարասկոպիկ խթանում, իսկ ծանր դեպքերում՝ արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ):
Ձվարանների պոլիկիստոզի տեսակները
Առաջնային. ախտաբանական փոփոխություններն առկա են դաշտանային ցիկլերի սկզբից
Երկրորդային. հորմոնալ փոփոխություններն ինչ-ինչ պատճառներով զարգանում են դաշտանային գործընթացի ընթացքում, իսկ երբեմն նաև ծննդաբերություններից հետո
Ախտանշանները
- Դաշտանային ցիկլի խանգարումներ. հաճախականության աստիճանական նվազումով կամ ձվազատման բացակայությամբ,
- անդրոգենիզացիա․ տղամարդկային տիպի մազակալում, գլխի մազաթափություն, պզուկների առկայություն,
- ինսուլինային ռեզիստենտություն․ մաշկի մգացում՝ ազդրերի ներսային մակերեսներում և շեքի շրջանում, վերջույթների հարաբերական երկարում, դիմագծերի կոպտացում, որոշ մկանների հիպերտրոֆիա։
Վերոնշյալ ախտանիշներով բուժառուների մոտ զարգանում են գոնադոտրոպինների և ինսուլինի արտադրման, էներգետիկ փոխանակության և սեռական հորմոնների մետաբոլիզմի խանգարումներ: Երբեմն դիտվում են նաև աֆեկտիվ խանգարումներ, դեպրեսիա, շատակերություն, ավելորդ քաշ:
Պատճառները
Ձվարանների պոլիկիստոզի պատճառները դեռևս վերջնականապես չեն պարզվել: Ենթադրվում է, որ դեր ունեն գենետիկ առանձնահատկությունները՝ բացասական արտաքին գործոնների հետ միաժամանակ:
Բացասական գործոններից են.
- չհավասարակշռված և ոչ լիարժեք սնունդը,
- սթրեսային վիճակները,
- օրգանիզմում ճարպային հյուսվածքի մեծ քանակի առկայությունը,
- ոչ բարենպաստ էկոլոգիան,
- նստակյաց, ոչ ակտիվ ապրելակերպը։
Հնարավո՞ր է հղիանալ
Պոլիկիստոզով հիվանդ յեւրաքանչյուր կին հնարավորություն ունի հղիանալու: Շատ կանանց մոտ մոտ դա իրականանում է առանց որևէ միջամտության, սակայն հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է հսկողություն:
Վիժումների մեծամասնության պատճառը հենց պոլիկիստոզն է: Պատճառը կնոջ մոտ նաև այլ հիվանդագին վիճակների զարգացումն է՝ հեստացիոն դիաբետ, բարձր զարկերեկային ճնշում, ավելորդ քաշ, որոնք ժամանակին բուժում են պահանջում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am](up/article/small/file_63374_4054380.jpg)
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYvq2pQf' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384